Get Mystery Box with random crypto!

CoronavirusInfocom

لوگوی کانال تلگرام coronavirusinfocom — CoronavirusInfocom C
لوگوی کانال تلگرام coronavirusinfocom — CoronavirusInfocom
آدرس کانال: @coronavirusinfocom
دسته بندی ها: اخبار
زبان: فارسی
کشور: ایران
مشترکین: 2.00K

Ratings & Reviews

5.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

2

4 stars

0

3 stars

0

2 stars

0

1 stars

0


آخرین پیام ها 52

2021-05-05 17:11:34 Երեկվա դրությամբ 5800–ից ավելի քաղաքացիներ պատվաստվել են, պատվաստման գործընթացը սահուն կերպով ընթանում է։ Իհարկե, մենք գոհ չենք այն ցուցանիշներից, ինչ այս պահին գրանցում ենք և ամեն ջանք թափում ենք, որպեսզի պատվաստման տեմպերը արագ կերպով բարձրանան։ Պատվաստված մոտ վեց հազար քաղաքացիներից որևէ մեկի մոտ լուրջ որևէ հետևանք չի արձանագրվել։ [Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյան] |tert.am|
563 views14:11
باز کردن / نظر دهید
2021-05-05 13:35:51
ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում: Արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում: [ՀՀ ԱՆ]
310 views10:35
باز کردن / نظر دهید
2021-05-05 11:16:02
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատվաստվել է չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութով։
526 views08:16
باز کردن / نظر دهید
2021-05-05 10:01:18 #Թարմացում 05.05.2021թ․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -217900 (+493) (12.4%)
Առողջացածներ - 201559 (+452)
Փաստացի բուժվողներ -11134
Ընդհանուր թեստեր - 1000909 (+3954)
Մահվան ելքեր - 4178 (+13)
Մահվան ելքեր այլ պատճառով – 1029 [ՀՀ ԱՆ]
610 views07:01
باز کردن / نظر دهید
2021-05-05 08:46:00 Եվրամիությունում 150 միլիոն մարդ արդեն ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի դեղաչափ: Առաջին դեղաչափը ներարկվել է չափահաս բնակչության մեկ քառորդին: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նրա խոսքով՝ արդեն հուլիսին բավարար պատվաստանյութեր կլինեն մեծահասակ բնակչության 70 տոկոսին պատվաստելու համար: |tert.am|
644 views05:46
باز کردن / نظر دهید
2021-05-04 12:39:40
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մայիսի 4-ին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով:
678 views09:39
باز کردن / نظر دهید
2021-05-04 09:57:06 #Թարմացում 04.05.2021թ․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 217407 (+399) (18.9%)
Առողջացածներ - 201107 (+635)
Փաստացի բուժվողներ - 11106
Ընդհանուր թեստեր - 996955 (+3343)
Մահվան ելքեր - 4165 (+16)
Մահվան ելքեր այլ պատճառով – 1029 (+3) [ՀՀ ԱՆ]
783 viewsedited  06:57
باز کردن / نظر دهید
2021-05-03 11:54:33 Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստում, ի պատասխան պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, չհայտնեց, թե որ պատվաստանյութով պատվաստվել: Նա նշեց, որ փոխվարչապետներից մեկը պատվաստվել է «Աստրազենեկա» պատվաստանյութով, մյուսը կպատվաստվի «Սպուտնիկ V»-ով, և հույս հայտնեց, որ ԱԺ ղեկավարությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով: |1lurer.am|
484 viewsedited  08:54
باز کردن / نظر دهید
2021-05-03 11:39:03 Մենք հիմա թվերի անկման փուլում ենք, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, կկարողանանք արագ տեմպերով հաղթահարել համավարակը: Միջազգային տուրիստական ընկերությունների համար շատ կարևոր չափանիշ է սահմանված, թե տվյալ երկրում պատվաստումների ի՛նչ մակարդակ է արձանագրվել: Հիմա արդեն Հայաստանի տարբեր վայրերում կարելի է տեսնել զբոսաշրջիկների, և եթե ճիշտ կազմակերպենք պատվաստման ցիկլը, կարող ենք վերադարձնել 2019-ի ծավալները: Եվ շատ կարևոր է, որ հյուրանոցները, հանրային սննդի օբյեկտները, սպասարկման ոլորտի ընկերությունները կազմակերպեն իրենց աշխատողների պատվաստման գործընթացը։ [Նիկոլ Փաշինյան]
516 views08:39
باز کردن / نظر دهید
2021-05-03 10:00:42 #Թարմացում 03.05.2021թ․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 217008 (+145) (5.6%)
Առողջացածներ - 200472 (+717)
Փաստացի բուժվողներ -11361
Ընդհանուր թեստեր - 993612 (+2585)
Մահվան ելքեր - 4149 (+10)
Մահվան ելքեր այլ պատճառով – 1026 (+2) [ՀՀ ԱՆ]
619 views07:00
باز کردن / نظر دهید