Get Mystery Box with random crypto!

_______ Զրադաշտականության սուրբ գրքի հայերեն թարգմանությունը՝ | Embassy of Armenia / سفارت ارمنستان

_______
Զրադաշտականության սուրբ գրքի հայերեն թարգմանությունը՝ «Ավեստա»

Բանաստեղծ և իրանական գրականության ճանաչված թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի ջանքերով և «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ Հայաստանում լույս է տեսել իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ Զրադաշտականության  սուրբ գրքի հայերեն թարգմանությունը՝ <<Ավեստան>>։ Հայաստանում մինչ այժմ հրատարակվել էր հատվածներ այս յուրահատուկ գրքից, և սա առաջին ամբողջական թարգմանությունն է, որը կատարվել է պարսկերեն լեզվից։

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Հայաստանի Գրողների Միությունում։ Օրվա առիթով ելույթ են ունեցել և թարգմանչին շնորհավորել ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Արքեմնիկ Նիկողոսյանը, Անահիտ Արամունին, Գևորգ Ասատրյանը, Թադեոս Տոնոյանը, Արևշատ Ավագյանը, Տիգրան Դավուդյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կցորդ Հոսեյն Թաբաթաբային։

Ավեստան ունի 2500 տարվա պատմություն, ստեղծվել է բանավոր կերպով, հետո գրի է առնվել զենդերենով (հին իրանական լեզու), ոչնչացվել է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ, ապա ավանդապատումների հիման վրա կազմվել է պահլավերենով։ Ավեստան պարսկերենի է թարգմանվել իրանցի նշանավոր իրանագետ-թարգմանիչներ՝ Ջալիլ Դուսթխահի (ծն․ 1933 թ․), Էբրահիմ Փուր Դավուդի (1885-1968 թ․) և Ջեմս Դարմսթեթեր (James Darmesteter, 1849-1894 թ․)ի միջոցով, որոնք և հիմք են ծառայել հայերեն այս թարգմանության համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ ստորև՝
https://www.aravot.am/2022/09/30/1295033/?fbclid=IwAR2SsY69ZgUydwscZxzW8ByWETrXP5VHbKpgphn9edxW5j3Mkbe_eb659u0