Get Mystery Box with random crypto!

__ Իրանական գրականության հայերեն լավագույն թարգմանչի մրցանակը | Embassy of Armenia / سفارت ارمنستان

__
Իրա
նական գրականության հայերեն լավագույն թարգմանչի մրցանակը շնորհվեց Էդուարդ Հախվերդյանին։

Նոյեմբերի 3-ին Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի Կենտրոնի կողմից մեծարվեց Հայաստանում իրանական գրականության ամենաճանաչված թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը և նրան տրվեց Իրանի պոեզիայի աշխարհահռչակ ներկայացուցիչ Սաադիի անվան մրցանակը։
Այս մրցանակը կյանքի է կոչվել 2022 թվականին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից և նախատեսված է պարսկերենից հայերենի լավագույն թարգմանիչների համար։
Էդուարդ Հախվերդյանը բանաստեղծ և թարգմանիչ է և մինչ այժմ հայ ընթերցողին է ներկայացրել ավելի քան քսան գործ այդ շարքում Սադեղ Հեդայաթ, Ֆոռուղ Ֆառոխզադ, Սոհրաբ Սեփեհրի, Ահմադ Շամլու, Վահե Արմեն և վերջերս նաև կոթողային մի գործ Ավեստան։
Միջոցառմանը ողջույնի և շնորհավորական խոսք ասացին պարոնայք Հոսեյն Թաբաթաբային, Էդուարդ Միլիտոնյանը, Գրիգոր Առաքելյանը, Վարդան Ոսկանյանը, Արևշատ Ավագյանը, Կարեն Խանլարյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Գարուն Սարգսյանը, Խորեն Արամունին (հեռակա) և շնորհակալություն խոսք ասաց Էդուարդ Հախվերդյանը։
Կարևորենք, որ Էդուարդ Հախվերդյանը Հայաստանում և Իրանում արժանացել է մի շարք մրցանակների, ՀԳՄ Կանթեղ մրցանակի «Տարվա լավագույն թարգմանիչ» անվանակարգի դափնեկիր է, ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ Գրողների Միության՝ ոսկե մեդալակիր։

Մանրամաները ՝ ստորև․

https://www.1lurer.am/hy/2022/11/05/%D5%8D%D5%A1%D5%A1%D5%A4%D5%AB%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%BE%D5%A5%D6%81-%D4%B7%D5%A4%D5%B8%D6%82%D5%A1%D6%80%D5%A4-%D5%80%D5%A1%D5%AD%D5%BE%D5%A5%D6%80%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6/827119?fbclid=IwAR3KLtVY86GILkIBH2v0UhIRDArX9NigE4OfmaBfYimEpxp_a-U4Y0JgEMo