Get Mystery Box with random crypto!

«Pfizer»-ի փաստաթղթում չի նշվում, որ ներակայացված անբարենպաստ | CoronavirusInfocom

«Pfizer»-ի փաստաթղթում չի նշվում, որ ներակայացված անբարենպաստ դեպքերի մասին հաղորդումներն ու արձանագրված մահերը «Pfizer»-ով պատվաստվելու հետևանք են․ այնտեղ ներկայացված են բոլոր դեպքերը, երբ պատվաստվելուց հետո խնդիր կամ մահ է արձանագրվել՝ անկախ պատճառահետևաքային կապն ապացուցված լինելու փաստից։
«Pfizer»-ը չի թաքցրել անբարենպաստ դեպքերի մասին տվյալները, քանի որ այդ տվյալները ներկայացնելիս օգտվել է նաև բաց աղբյուրներից։
«Pfizer»-ն, ինչպես այլ պատվաստանյութեր, ունի կողմնակի հետևանքներ (միոկարդիտ, պերիկարդիտ), որոնք խիստ հազվադեպ են․ այդ մասին են վկայում նաև հենց Ավստրալիայի տվյալները։
Ավստրալական ասոցիացիաների բաց նամակը «Pfizer»-ի մասին մանիպուլյատիվ տվյալներ է ներկայացնում