Get Mystery Box with random crypto!

Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի

لوگوی کانال تلگرام tehranprelacy — Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի Ա
لوگوی کانال تلگرام tehranprelacy — Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի
آدرس کانال: @tehranprelacy
دسته بندی ها: دستهبندی نشده
زبان: فارسی
مشترکین: 1.48K
توضیحات از کانال

Armenian Prelacy of Tehran | شورای خلیفه گری ارامنه تهران

Ratings & Reviews

1.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

0

2 stars

0

1 stars

2


آخرین پیام ها 47

2021-04-21 13:53:05
از شکل گیری یک جنایت تا مطالبه گری یک ملت

۲- بررسی علت ها و ریشه ها

چهارم اردیبهشت امسال (بیست و چهارم آوریل ۲۰۲۱) مصادف است با یکصد و ششمین سالگرد نسل کشی ارمنیان


#نسلکشی #نسلکشی_ارمنیان #نسلکشی_ارامنه #نسل_کشی #نسل_کشی_ارامنه #نسل_کشی_ارمنیان

@tehranprelacy
534 views10:53
باز کردن / نظر دهید
2021-04-21 12:52:56
@tehranprelacy
405 views09:52
باز کردن / نظر دهید
2021-04-21 11:32:08
از شکل گیری یک جنایت تا مطالبه گری یک ملت

۱ . طرح مسئله

چهارم اردیبهشت امسال (بیست و چهارم آوریل ۲۰۲۱) مصادف است با یکصد و ششمین سالگرد نسل کشی ارمنیان


#نسلکشی #نسلکشی_ارمنیان #نسلکشی_ارامنه #نسل_کشی #نسل_کشی_ارامنه #نسل_کشی_ارمنیان

@tehranprelacy
444 views08:32
باز کردن / نظر دهید
2021-04-21 07:32:07
مراسم یادبود یکصدومششمین سالروز نسل‌کشی ارمنیان

جمعه ۳ اردیبهشت‌ماه ۱۴۰۰
ساعت ۲۰

پخش از اینستاگرام موسسه ترجمه و تحقیق هور
https://www.instagram.com/hoosk.ir

مراسم شامل:
سخنرانی
فیلم مستند
گزیده‌ای از مراسم سال‌های گذشته

@hooskonline
@tehranprelacy
151 views04:32
باز کردن / نظر دهید
2021-04-20 12:38:53 ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Պատմութիւնը չի մոռանում ոչինչ, թէ՛ արդարութիւնը եւ թէ՛ անարդարութիւնը...Մարդկանց հոգիներում չի ուրանում ճշմարտութիւնը:
Պատմական յիշողութիւնը վերածւում է վճռականութեան...Որի գոյութիւնը դառնում է մեր էութեան մի մասը եւ մղում է մեզ իրագործելու նպատակները:

Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակի հետ կապւած սահմանափակումները Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի ոգեկոչման արարողութիւնը եւ ծաղկեմատոյցը տեղի է ունենալու Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 11-ին, Ս. Սարգիս եկեկեցում, որտեղ միայն ներկայ են լինելու սահմանափակ թւով՝ ազգային կառոյցների եւ միութիւնների մէկական ներկայացուցիչները:

Մեր պահանջատէր ժողովրդին հրաւիրում ենք առցանց հետեւել վերոյիշեալ արարողութեան հետեւեալ instragram-ային` Tehranprelacy եւ facebook-եան`Tehran prelacy հասցէներով:

Նաեւ հարկ է նշել, որ մեր սիրելի հայրենակիցները իրենց յարգանքի տուրքը կարող են մատուցել Ապրիլեան մեծ եղեռնի բիւրաւոր նահատակներին Ապրիլի 25-ից 28-ը Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում ժամը 11-ից 20-ը, յարգելով բոլոր առողջապահական սկզբունքներն ու կանոնները: Տեղեկացնում ենք, որ նշւած օրերին եկեղեցիներում հաւաք տեղի չի ունենալու: Իւրաքանչիւր ոք, իր յարգանքի տուրքը մատուցելով թողնելու է պատկան եկեղեցու տարածքը:

Թ.Հ.Թ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ
106-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3335-2021042002

@tehranprelacy
63 viewsedited  09:38
باز کردن / نظر دهید
2021-04-20 11:56:11
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄՈՄԱՎԱՌՈՒԹԻՒՆ

Ոչ ժահրը, եւ ոչ էլ մահը չեն կարող խոչնդոտել առաւել քան մէկ ու կէս միլիոն նահատակների յիշատակի ոգեկոչումը։

Այս տարի եւս Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի ոգեկոչման յանձնախումբը մեր պահանջատէր ժողովրդին հրաւիրում է միասնական մոմավառութեան։

Ուստի ուրբաթ ապրիլ 23-ի գիշերը ժամը 9։00-ին բոլորս միասին աղօթքով ու մոմավառութեամբ վառ պահենք մեզ բարեխօսող բիւրաւոր նահատակների յիշատակը։

Կոչ ենք անում միանալ սոյն նախագծին եւ դրա տեսանիւթերը ու պատկերները տարածել համացանցում՝ օգտագործելով #24april2021 հեշթեգը:

#24april2021

@tehranprelacy
146 views08:56
باز کردن / نظر دهید
2021-04-20 10:38:11
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ նկատի ունենալով քորոնա համաճարակի վտանգաւոր երեւոյթը եւ մեկնելով մեր ժողովրդի առողջապահական տւեալներից ու նաեւ նկատի ունենալով պետութեան սահմանափակումները Հայոց ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով, յիշատակի ոգեկոչումը սահմանափակւելու է շաբաթ 24 ապրիլ 2021-ի առաւօտեան ժամը 11-ին տեղի ունենալիք բարեխօսական-փառաբանական աղօթքով, Ս. Սարգիս եկեղեցու կից գտնւող Ապրիլեան Յուշարձանի առջեւ։

Մենք խոնարհւում ենք մեր Ապրիլեան աւելի քան մէկ ու կէս միլիոն զոհերի յիշակատի առաջ եւ ուխտում հաւատարիմ մնալ իրենց կտակին, որն է պահանջատիրական մեր պայքարի յարատեւ ու հաստատ ընթացքի շարունակութիւնը։

Նշելի է որ արարողութիւնը առցանց հեռարձակւելու է Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի instragram-ային (t.h.t.krisdoneagan) եւ հանրութեան հետ կապի instragram-ային եւ facebook-եան (Tehranprelacy) պաշտօնական էջերով։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3334-2021042001

@tehranprelacy
225 viewsedited  07:38
باز کردن / نظر دهید
2021-04-17 13:15:33
Ապրիլ 24-ի ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչները, հանդիպեցին Սրբազան Հօր հետ

Շաբաթ, 17 ապրիլ 2021 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ապրիլ 24-ի Կենտրոնական յանձնախմբի ատենապետ՝ Ալեքս Կարապետեանին եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կապ Հարմիկ Աւետեանին:

Պրն. Ալեքս Կարապետեանը ամփոփ զեկոյց տւեց Սրբազան Հօր յանձնախմբի աշխատանքերի մասին կապւած Ապրիլ 24-ի տօնակատարութեանց: Այնուհետ միասին խօսեցին տեղի ունենալիք ձեռնարկների մասին:

Հանդիպման ներկայ էին նաեւ Ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու՝ Շաքէ Եղիայեանը ։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3333-2021041702

@tehranprelacy
559 views10:15
باز کردن / نظر دهید
2021-04-17 10:35:10
Ամրացւեց Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի պաստառը Ս. Սարգիս մայր եկեղեցում

Ուրբաթ՝ թւականիս Ապրիլի 16-ին Ս. Սարգիս մայր եկեղեցու շրջափակում տեղակայւած Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշարձանին կից ամրացւեց Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի պաստառը, որի կենտրոնում պատկերւած է Շուշիի ռմբակոծւած Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր եկեղեցու պատկերը: Պաստառը իր ամբողջութեամբ ներկայացնում է ցայսօր նոյնը մնացած թուրքի անփոփոխ ձեռագիրը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3332-2021041701

@tehranprelacy
1.3K views07:35
باز کردن / نظر دهید
2021-04-17 07:34:47 Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով՝ Թ. Հ. թեմի Կենտրոնական յանձնախմբի աշխատանքները

Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցը: Թէեւ արդէն երկրորդ տարին է ինչ COVID 19-ի համաճարակի պատճառով, երկրում սահմանափակւած են միջոցառումները, սակայն Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի միջոցառումները համայնքում նշելու նպատակով՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել Կենտրոնական յանձնախումբ, որը իր աշխատանքներն է տանում:
Առիթը պատեհ համարելով հարցազրոյց ենք նախաձեռնել Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցը նշող Թեհրանի հայոց թեմի Կենտրոնական յանձնախմբի ատենապետ՝ Ալեքս Կարապետեանի հետ:

Ալեքս Կարապետեանը անդրադառնալով յանձնախմբի տարած աշխատանքներին ընդգծել է. «Կենտրոնական յանձնախումբը իր անդրանիկ նիստը գումարել է մարտի 9-ին, սակայն նկատի առնելով կորոնավիրուսի հետեւանքով տիրող սահմանափակութիւնները, այս տարի եւս աշխատանքների ձեւը տարբեր է լինելու ընկալեալ սովորութիւնից»:

Անդրադառնալով այն հարցին, որ յանձնախումբը իւրաքանչիւր տարի ինչ որ կարգախօս է ընտրում եւ այդ կարգախօսի շրջագծում են ընթանում աշխատանքները, նա ընդգծեց, որ Արցախեան վերջին իրադարձութիւնները ապացուցեցին, որ անփոփոխ է թուրքերի հակահայ քաղաքականութիւնը, ուստի մենք չենք մոռանում մեր պահանջատիրութիւնը Թուրքիայից, որը համարւում է մեր առաջնահերթութիւնը:

Խօսելով ծրագրերի մասին, նա ընդգծեց, որ դրանք լինելու են առցանց եւ ապրիլեան ոգով տոգորւած, արդէն առցանց մի շարք նիւթեր ու տեղեկութիւններ հրապարակւում են եւ պատրաստւել է լոգօն:

Մեր սիրելի հայրենակիցները անցեալ տարի ապրիլի 23-ի երեկոյեան ի յարգանս մեր մէկուկէս միլիոն Սրբադասւած Նահատակների իրենց պատշգամբներում մոմավառութիւն կատարեցին, որը իրապէս գովելի նախաձեռնութիւն էր եւ այս տարի եւս դիմում ենք սիրելի հայրենակիցներին, որ կատարեն մոմավառութիւն, որի մասին իրազեկ ենք պահելու առաջիկայ շաբաթւայ մեր յայտարարութիւններով:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած Նահատակների յուշարձանի մօտ ծաղիկների մատուցման արարողութեանը նա նշեց, որ այն նախատեսւած է իրականացնել դռնփակ եւ ազգային իշխանութեան ու մարմինների սահմանափակ թւով ներկայացուցիչների մասնակցութեամբ, որը հանրութեանը կը ներկայացնենք առցանց՝ սոցցանցերի միջոցով:

Անդրադառնալով ոչ-հայ հայրենակիցներին Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը պարզաբանելու անհրաժեշտութեան մասին, Ալեքս Կարապետեանը ընդգծեց, որ արդէն երկրորդ տարին է, որ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով բացառւում է ոչ հայ հայրենակիցների համար եւս, միջոցառումը, ուստի առցանց համակարգով կարելի է ոչ հայերէնով տւեալներ ու փաստագրական ֆիլմեր տարածել Հայոց Ցեղասպանութեան մասին, որը եւս իրականացւել ու իրականացւում է Թեհրանում Հայ Դատի յանձնախմբի միջոցով:

Կարեւոր է նշել նաեւ, որ հայ աշակերտութեան մօտ պահանջատիրական ոգին վառ պահելու նպատակով՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը եւս կեանքի է կոչել ենթայանձնախումբ, որը աշակերտների համար պատկան ցանցի տեսակապի միջոցով աշխատանքներ է մշակում:

Վերջում նա ընդգծեց, որ երկրում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապւած պայմաններում, յանձնախումբը եւս իր ծրագրերը կարող է փոփոխութեան ենթարկել, որոնց մասին հաղորդագրութիւններով իրազեկ ենք պահելու մեր համայնքի սիրելի հայրենակիցներին:

Բոլորս միասին պահանջատէր կեցւածքով, վառ պահենք մեր սրբադասւած նահատակների յիշատակը:

Հարցազրոյցը վարեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ
Լուրը՝ Ալիքից

@tehranprelacy
734 viewsedited  04:34
باز کردن / نظر دهید