Get Mystery Box with random crypto!

Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի

لوگوی کانال تلگرام tehranprelacy — Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի Ա
لوگوی کانال تلگرام tehranprelacy — Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի
آدرس کانال: @tehranprelacy
دسته بندی ها: دستهبندی نشده
زبان: فارسی
مشترکین: 1.48K
توضیحات از کانال

Armenian Prelacy of Tehran | شورای خلیفه گری ارامنه تهران

Ratings & Reviews

1.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

0

2 stars

0

1 stars

2


آخرین پیام ها 10

2022-02-17 11:20:05 ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԳՆԱՀԱՏԱՆՔ

Ազնւափայլ Դոկտ. Ադրինէ Մելիք-Խաչատրեան

Հոգեկան ուրախութեամբ իմացանք, որ նշանակւել էք «Սանաթի Շարիֆ» պետական համալսարանի ճարտարագիտութեան եւ նիւթագիտութեան ֆակուլտետի ուսանողների եւ մշակութային հարցերի գծով ռեկտորի տեղակալ:

Այս ուրախ առիթով շնորհաւորում ենք Ձեզ եւ մեր ջերմ գնահատանքն ու օրհնութիւնը յղում ենք Ձեզ հայցելով Աստծուց Ձեզ համար առողջութիւն, յաջողութիւն եւ արդիւնաւէտ գործունէութիւն:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3668-2022021704

@tehranprelacy
351 views08:20
باز کردن / نظر دهید
2022-02-17 10:47:34 ՇՆՈՐՀԱՒՈՐԱՆՔ

Այսու ուրախութեամբ` մեր ջերմագին շնորհաւորանքներն եւ բարեմաղթանքներն ենք յղում «Սանաթի Շարիֆ» պետական համալսարանի դասախօս դոկտ. Ադրինէ Մելիք-Խաչատրեանին նոյն համալսարանի՝ ճարտարագիտութեան եւ նիւթագիտութեան ֆակուլտետի ուսանողների եւ մշակութային հարցերի գծով ռեկտորի տեղակալ նշանակւելու կապակցութեամբ եւ մաղթում նորանոր նւաճումներ եւ յաջողութիւններ:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3667-2022021703

@tehranprelacy
333 views07:47
باز کردن / نظر دهید
2022-02-17 10:33:37 ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի, 24 փետրւար 2022-ին, ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ…
320 views07:33
باز کردن / نظر دهید
2022-02-17 10:23:44 ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ


Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի, 24 փետրւար 2022-ին, ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՕՆՆ Է: Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի մեր եկեղեցիներում:

Յայտնենք, որ Սրբոց Վարդանանց Զօրավարաց Տօնը համընկնում է Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց Եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս առիթով հինգշաբթի 24 փետրւար 2022-ի Սրբոց Վարդանանց Եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր ս. պատարագ: Պատարագին նախագահելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
Սկիզբ Ս. Պատարագի ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին

Կոչ ենք անում մեր ժողովրդի բոլոր զաւակներին որ եկեղեցի փութան հաղորդւելու համար Վարդանանց Զօրավարաց հաւատքով:

Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակի վերսկսման պարագան, թելադրում ենք մեր ժողովրդին հետեւել պետական սահմանափակումներին։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Թեհրան

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3665-2022021701

@tehranprelacy
343 viewsedited  07:23
باز کردن / نظر دهید
2022-02-14 15:03:47
ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՀՍԿԱՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԹԵՀՐԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սուրբ Սարգիս Զօրավարը կարգւած է համաքրիստոնէական աշխարհի սրբերի դասին։
Ամէն տարի Մեծ պահքից 15 օր առաջ յիշատակւում է Ս. Սարգսի տօնը։

Սուրբ Սարգիսը պատկանում է սրբոց այն փաղանգին, որոնք Սուրբ Առաքեալների շրջանից սկսեալ մինչեւ 5-րդ դար իրենց հաւատքով եւ արեամբ վկայել են Քրիստոսին եւ ամփոփւել են հայրենի հողում։

Կարգադրութեամբ եւ հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ, Գերշ.Տ.Սեպուհ.Ս.Արք.Սարգսեանի հինգշաբթի10 փետրւարին եւ ուրբաթ 11 փետրւարին, օրերի երեկոյեան Սուրբ Սարգիս, երեկոյեան ժամը 5։00-ին տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն,
Հսկումի արարողութեան աւարտին հանդիսապետութեամբ եւ ձեռամբ Արժ.Տ.Սահակ Քահանայ Խոսրովեանի,եւ մասնակցութեամբ քահանայից դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ «ԱՂԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ»:

Ընթերցել աւելին
https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3664-2022021402

@tehranprelacy
93 views12:03
باز کردن / نظر دهید
2022-02-14 15:01:30
ՏԵԱՌԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՕՆԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի 13 փետրւար 2022-ի երեկոյեան ժամը 4-ին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւն:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց եւ իր պատգամը փոխանցեց թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Արարողութեանը ներկայ էին նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:

Ընթերցել աւելին
https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3663-2022021401

@tehranprelacy
93 views12:01
باز کردن / نظر دهید
2022-02-09 15:37:46
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՍՈՐԻ ՔԱՂԴԵԱԿԱՆ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՒ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱՍՈՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Չորեքշաբթի թւականիս փետրւարի 2-ին, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւեց հերթական հանդիպումը ասորի Քաղդէական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ Կրօնի 10-րդ, 11-րդ եւ 12–րդ դասարանների դասագրքերի վերանայման եւ նիւթերի նոյնականացման վերաբերեալ:

Հանդիպմանը ներկայ էին Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը, Տ. Գրիգորիս քահանայ Ներսէսեանը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ Անի Մանուկեանը, ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու քահանայ՝ հայր Ռայան Իսային, Արեւելեան ասորի եկեղեցու քահանայ՝ տէր Իւբալիթ Ալդոն, Կրօնի ուսուցուհիներ՝ Սիլւա Գրիգորեանը, տկն. Գեանջէն եւ Ժանէթ Խամիս Հեսարը:

Ամբողջական լուրն ընթերցել

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3662-2022020903

@tehranprelacy
353 views12:37
باز کردن / نظر دهید
2022-02-09 14:48:57
ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Կիրակի թւականիս փետրւարի 6-ին, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Հայաստանից ժամանած լրագրողներ պարոնայք՝ Էրիկ Անթառանեանին եւ Արման Նուռին, որոնց ընկերակցում էր «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ պրն. Արամիկ Շահնազարեանը:

Հանդիպման ընթացքում հակիրճ խօսւեց Իրանում հայ համայնքի հասարակական կեանքի եւ Հայաստանի ներքաղաքական հարցերի մասին:

Վերոնշեալ հանդիպմանը յաջորդեց Չինաստանից ժամանած հայ գործարար պրն. Յակոբ Օհանեանի այցելութիւնը Սրբազանին:

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3661-2022020902

@tehranprelacy
350 views11:48
باز کردن / نظر دهید
2022-02-09 13:40:05
متن پیام تبریک خلیفه ارامنه تهران به رهبر معظم انقلاب اسلامی

اسقف اعظم سیبوه سرکیسیان، خلیفه ارامنه تهران، طی پیامهایی جداگانه چهل و سومین سالگرد پیروزی انقلاب اسلامی را به محضر مقام معظم رهبری حضرت آیت‌ الله سید علی خامنه ای و روسای قوای سه گانه ، وزیران ، مسئولان و دست اندرکاران نظام مقدس جمهوری اسلامی ارسال نموده و از خداوند منان بهروزی، رشد و توسعه ، صلح و آرامش را مسئلت فرمود. متن پیام ارسالی به مقام معظم رهبری به شرح ذیل است.

متن کامل خبر
https://www.tehranprelacy.com/farsi/11-content-fa/news-fa/3660-2022020901

@tehranprelacy
376 views10:40
باز کردن / نظر دهید
2022-02-08 17:08:35
ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՃՐՏՊ. ՆՈՐԱՅՐ ԱՐԱՄԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՊՐՆ. ԱՐՏՈՅՏ ԶՈՀՐԱԲԵԱՆԻ ՀԵՏ

Երեքշաբթի թւականիս փետրւարի 8-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը խորհրդակցական հանդիպում ունեցաւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 43-րդ տարեդարձի առիթով, Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւելիք «Յեղափոխութիւնից մինչ այսօր» խորագրով ցուցահանդէսի պատասխանատու պրն. Արտոյտ Զոհրաբեանի հետ՝ ծրագրին առնչւող նախնական աշխատանքները ծրագրելու եւ համադրումները կատարելու կապակցութեամբ:

Նշենք, որ համաճարակի վեցերորդ ալիքի բռնկման եւ «Օմիկրոն» շտամի արագ ու համատարած տարածման պատճառով, ցուցահանդէսը կանցկացւի սահմանափակ թւով հիւրերի ներկայութեամբ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3659-2022020803

@tehranprelacy
309 views14:08
باز کردن / نظر دهید