Get Mystery Box with random crypto!

Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի

لوگوی کانال تلگرام tehranprelacy — Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի Ա
لوگوی کانال تلگرام tehranprelacy — Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի
آدرس کانال: @tehranprelacy
دسته بندی ها: دستهبندی نشده
زبان: فارسی
مشترکین: 1.48K
توضیحات از کانال

Armenian Prelacy of Tehran | شورای خلیفه گری ارامنه تهران

Ratings & Reviews

1.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

0

2 stars

0

1 stars

2


آخرین پیام ها 7

2022-04-27 14:56:29
ՃՐԱԳԱԼՈՅՑԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ Ս. ՊԱՏԱՐԱԳԸ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Շաբաթ թւականիս ապրիլի 16-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի արարողութիւն եւ Ս. Պատարագ, որին յաջորդեց մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնը:

Այս առիթով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց եւ իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իսկ Սրբ. Թարգմանչաց եկեղեցում պատարագեց Անթիլեասից քաղաքս հիւրաբար գտնւող Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Ամբողջական լուրն ընթերցել

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3715-2022042702

@tehranprelacy
202 views11:56
باز کردن / نظر دهید
2022-04-27 11:08:20
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 107-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՅԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԱՐԵԽՕՍԱԿԱՆ ԱՂՕԹՔ

Կիրակի թւականիս Ապրիլ 24-ի առաւօտեան, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախաձեռնութեամբ Թեմիս Յարաբերական մարմնի եւ համագործակցութեամբ Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցը նշող Կենտրոնական յանձնախմբի՝ կազմակերպւել էր մամլոյ ասուլիս: Ասուլիսի ընթացքում Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ Հայկական հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ Իսիկ Իւնանէսեանը անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը եւ ներկայ կարգավիճակին պատասխանեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

Նոյն օրը Ս. Սարգիս եկեղեցում նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի մատուցւեց Ս. եւ Անմահ պատարագ: Կրօնական արարողութեան պատարագիչն էր Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, սպասարկութեամբ՝ Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ Տէր Սահակ քհնյ. Խոսրովեանի։

Ամբողջական լուրն ընթերցել

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3714-2022042701

@tehranprelacy
354 views08:08
باز کردن / نظر دهید
2022-04-26 17:03:05
ՍԻՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երկուշաբթի 25 Ապրիլ 2022-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպան Դոկտ. Շաֆիք Տաիուպին։

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. դեսպանին եւ յայտնեց, որ առաջնորդարան իր տունն է։ Պրն. դեսպանը իր անհուն ուրախութիւնը յայտնեց այս այցելութեան առիթով, շնորհաւորեց առաջնորդ Սրբազանին ու հայ համայնքին մեր Փրկչի հրաշափառ Յարութեան տօնի առիթով եւ իր զօրակցութիւնը յայտնեց հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի առիթով, շեշտելով, որ հայ ժողովրդի այն զաւակները, որոնք Սուրիոյ մէջ են ապրում եւ գործում ամենահաւատարիմ քաղաքացիներն են Սիրիական հայրենիքի։

Ամբողջական լուրն ընթերցել

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3713-2022042601

@tehranprelacy
187 views14:03
باز کردن / نظر دهید
2022-04-25 13:01:30
177 views10:01
باز کردن / نظر دهید
2022-04-25 13:00:49
180 views10:00
باز کردن / نظر دهید
2022-04-25 12:58:55 ՄՈՄԱՎԱՌՈՒԹԻՒՆ, ԽՆԿԱՐԿՈՒՄ ԵՒ ԾԱՂԿԵՄԱՏՈՅՑ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

ՄՈՄԱՎԱՌՈՒԹԻՒՆ, ԽՆԿԱՐԿՈՒՄ ԵՒ ԾԱՂԿԵՄԱՏՈՅՑ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի ոգեկոչման առիթով, շաբաթ թւականիս ապրիլի 23-ի երեկոյեան, Թեհրանի Ս. Սարգիս, Սրբ. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցիներում տեղի ունեցաւ մոմավառութիւն, խնկարկում եւ ծաղիկների մատուցում:

Յիշեալ եկեղեցիներում ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ, Հայոց Մեծ Եղեռնի Սրբադասւած նահատակների յուշարձանի մօտ յարգանքի տուրք մատուցւեց անմեղ զոհերի յիշատակն յաւերժացնելու եւ նրանց հոգիների խաղաղութեան համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3712-2022042501

@tehranprelacy
182 viewsedited  09:58
باز کردن / نظر دهید
2022-04-23 22:26:17
ՄԻԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԻՒՆ

Ուրբաթ՝ թւականիս ապրիլի 22-ին Ս. Սարգիս մայր եկեղեցու շրջափակում տեղակայւած Հայոց ցեղասպանութեան նահատակների յուշարձանին կից` ամրացւեց Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի պաստառը, որում պատկերւած է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր եկեղեցու պատկերը, ներոյիշեալ կարգախօսով՝ ՄԻԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԻՒՆ:

Նշելի է, որ ամբողջութեամբ նորոգւել է Արցախը խորհրդանշող Պապիկ Տատիկի յուշարձանի ու նաեւ Հայոց ցեղասպանութեան անմոռաց յիշատակը նշանակող անմոռուկի պատկերները։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

@tehranprelacy
215 views19:26
باز کردن / نظر دهید
2022-04-23 20:43:38 ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՈՅԺԸ

«Որովհետեւ Աստւած մեզ իր հոգին տւեց, որպէսզի յաղթահարենք վախկոտութիւնը, զօրանանք, լցւենք սիրով եւ զգաստ մի կեանք վարենք»։ (Բ.Տմ 1։7)

Քրիստոնէական վարդապետութեան մեծագոյն տարածիչներից Պօղոս առաքեալի վերոյիշեալ խօսքերը կեանքի իմաստութեամբ օծուն եւ մարդս առ Աստւած հաւատքով առաջնորդող պատգամներ են, որոնք մարդու կեանքը պտղաբերում եւ արգասաւորում են։

Աստւած մեզ իր հոգով զօրացնում է, որպէսզի կարողանանք յաղթահարել վախկոտութիւնը եւ իր սիրով զօրացած մեր կեանքով հաւատարիմ մնանք Քրիստոս- Աստծուն։ Առաքելական այս յորդորը կազմում է առանցքը մեր հաւատքին, որը ծնունդ է առնում լսելուց. «Հաւատը ծնունդ է առնում քարոզչութիւնը լսելիս, իսկ քարոզչութիւնը հաւատ է արթնացնում, երբ Քրիստոսի խօսքերն են քարոզւում»(Հռ. 10։17)։

Ընթերցել աւելին

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3711-2022042302

@tehranprelacy
264 views17:43
باز کردن / نظر دهید
2022-04-23 17:03:03
@tehranprelacy
346 views14:03
باز کردن / نظر دهید
2022-04-23 13:39:29
ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՈՅԺԸ

«Որովհետեւ Աստւած մեզ իր հոգին տւեց, որպէսզի յաղթահարենք վախկոտութիւնը, զօրանանք, լցւենք սիրով եւ զգաստ մի կեանք վարենք»։ (Բ.Տմ 1։7)

Քրիստոնէական վարդապետութեան մեծագոյն տարածիչներից Պօղոս առաքեալի վերոյիշեալ խօսքերը կեանքի իմաստութեամբ օծուն եւ մարդս առ Աստւած հաւատքով առաջնորդող պատգամներ են, որոնք մարդու կեանքը պտղաբերում եւ արգասաւորում են։

Աստւած մեզ իր հոգով զօրացնում է, որպէսզի կարողանանք յաղթահարել վախկոտութիւնը եւ իր սիրով զօրացած մեր կեանքով հաւատարիմ մնանք Քրիստոս- Աստծուն։ Առաքելական այս յորդորը կազմում է առանցքը մեր հաւատքին, որը ծնունդ է առնում լսելուց. «Հաւատը ծնունդ է առնում քարոզչութիւնը լսելիս, իսկ քարոզչութիւնը հաւատ է արթնացնում, երբ Քրիստոսի խօսքերն են քարոզւում»(Հռ. 10։17)։

Ընթերցել աւելին

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3711-2022042302

@tehranprelacy
100 views10:39
باز کردن / نظر دهید