Get Mystery Box with random crypto!

Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի

لوگوی کانال تلگرام tehranprelacy — Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի Ա
لوگوی کانال تلگرام tehranprelacy — Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի
آدرس کانال: @tehranprelacy
دسته بندی ها: دستهبندی نشده
زبان: فارسی
مشترکین: 1.48K
توضیحات از کانال

Armenian Prelacy of Tehran | شورای خلیفه گری ارامنه تهران

Ratings & Reviews

1.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

0

2 stars

0

1 stars

2


آخرین پیام ها 6

2022-05-23 14:56:53
«ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ» «ՍԱԱԴ ԱԲԱԴ» ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Թեհրանի «Սաադ Աբադ» թանգարանային համալիրի տարազների բաժնում մեկնարկել է հայկական աւելի քան 25 պատմական տարազների ցուցահանդէսը, որոնք ներկայացնում են թէ՛ պատմական Հայաստանի կանանց, եւ թէ՛ իրանահայ կանանց ժամանակի տարազները:

Մայիսի 19-ի առաւօտեան բացումը կատարւեց ցուցահանդէսի, որը նախաձեռնութիւնն է «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանի եւ «Թագաւորական զգեստների թանգարանի»:

Ամբողջական լուրն ընթերցել

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3722-2022052301

@tehranprelacy
465 views11:56
باز کردن / نظر دهید
2022-05-22 08:44:10
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Սիրելի Հայրենակիցներ՝

Շնորհակալութիւն յայտնելով Ձեր ուշադրութեան կապակցութեամբ, կիսելով նաեւ մեր անհանգստութիւն եւ վրդովմունքը, մի անպատասխանատու հայրենակցի միջոցով սրբապղծական անընդունելի եւ մերժելի արարքին ընթացք տալու ուղղութեամբ, հարկ ենք համարում մէկ անգամ եւս տեղեկացնել, որ Թեմական խորհուրդը Նոր Բուրաստան գերեզմանատնում նկարահանւած տեսահոլովակի հրապարակումից տեղեկացւելուց անմիջապէս յետոյ հակազդել, հարցին աչալրջութեամբ հետամուտ է եղել եւ խնդիրն փոխանցել է Ապահովական եւ համապատասխան կենտրոններին՝ առ ի տնօրինում:

Կրօնական եւ Թեմական խորհուրդներս խիստ եւ բուռն կերպով դատապարտելով արարքը, կը հաւատանք, որ պետութեան ապահովական կառոյցները անհրաժեշտը կը տնօրինեն, որպէսզի առաջքն առնւի նման անընդունելի արարքների։

Նաեւ վստահեցնում ենք, որ ներկայ դրութեամբ տարածքի ապահովութեան համար կիրառւել են աւելի խիստ կանոններ:

Յուսով ենք, որ իւրաքանչիւրիս պատասխանատու կեցւածքով, կը կանխւեն նման անընդունելի արարքները:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

@tehranprelacy
533 viewsedited  05:44
باز کردن / نظر دهید
2022-05-21 13:24:11
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանում տեղի կունենայ արեան շաքարի անվճար քննութիւն՝

Կիրակի 22 մայիս 2022-ին, առ. ժամը 8-ից մինչև 12–ը

Հասցէ՝ آدرس: نارمک - خ شهید ثانی ( 46 متری غربی نارمک ) ، خ شهید سهیلیان ، خ 86 ، پلاک 5

«Ա.ԱՒԵՏԻՍԵԱՆ» ԱԶԳ. ԲՈՒԺԱՐԱՆ

@tehranprelacy
278 viewsedited  10:24
باز کردن / نظر دهید
2022-05-21 10:39:20
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ Ս. ՊԱՏԱՐԱԳ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի 26 Մայիս 2022-ին Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Համբարձման տօնի առիթով Թեհրանի հետեւեալ եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:

- Ս. Սարգիս եկեղեցի
- Ս. Աստւածածին եկեղեցի
- Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի
- Սրբ. Թարգմանչաց եկեղեցի
- Սրբ. Վարդանանց եկեղեցի


Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու Ս. պատարագին եւ հաղորդւելու մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման խորհուրդով:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

@tehranprelacy
357 viewsedited  07:39
باز کردن / نظر دهید
2022-05-18 16:17:43
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
104-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ 29 Մայիս 2022-ի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 104-րդ տարեդարձի առիթով:

Իսկ յաւարտ Ս. Պատարագին էլ կը կատարւի հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսէի, Բաշաբարանի, Սարդարապատի եւ այլ վայրերում տեղի ունեցող ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար։

Ընթերցել աւելին

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3720-2022051801

@tehranprelacy
259 views13:17
باز کردن / نظر دهید
2022-05-17 14:30:18
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն մեր սիրելի հայրենակիցներին յայտնում ենք, որ ինստագրամի էջերում հրապարակւած եւ տարածւած Նոր Բուրաստան գերեզմանատնում նկարահանւած անպատեհ կլիպի եւ նկարների կապակցութեամբ, հարցն ուսումնասիրելով պարզւել է, որ յիշեալ անձինք Գերեզմանատան տարածք են մուտք գործել
հայ հայրենակցի ընկերակցութեամբ:

Ուստի այժմ պարագան փոխանցւել է Ապահովական եւ համապատասխան կենտրոններին՝ առ ի տնօրինում:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

@tehranprelacy
588 viewsedited  11:30
باز کردن / نظر دهید
2022-05-11 15:23:52
ՆՈՐԱՄՈՒՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (2019-2020 եւ 2020-2021)

Տարիներ ի վեր Ուսանողների գնահատման ծրագիրն իրականացւում էր Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդի բարձր հովանավորութեամբ՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից, սակայն վերջին տարիներին այս գեղեցիկ աւանդոյթի իրականացումը յանձնարարւել է Թ.Հ.Թ. Կրթական խորհրդին, որն էլ իրականացնում է այն մեծ պատասխանատւութեամբ:

Ուրբաթ թւականիս մայիսի 6-ին, Հ.Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» դահլիճում Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, Հայ մշակութային «Սիփան» եւ Հայ համալսարանականների ընդհանուր միութիւնների համագործակցութեամբ կազմակերպւեց եւ իրականացւեց մի ձեռնարկ, որտեղ գնահատւեցին անցեալ ուսումնական երկու տարեշրջաններում համալսարաններ ընդունւած աշակերտները:

Ամբողջական լուրն ընթերցել

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3719-2022051801

@tehranprelacy
641 views12:23
باز کردن / نظر دهید
2022-05-11 12:30:06
«Ա. Մանուկեան» Ազգ. Թանգարանի եւ «Թագաւորական զգեստների» թանգարանի համատեղ նախաձեռնութեամբ թւականիս մայիսի 20-ից մինչեւ 26-ը, «Սաադ Աբադ» պատմամշակութային համալիրում կազմակերպել է՝

«ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ»

نمایشگاه پوشاک ارامنه ایران

با همکاری موزه آرداک مانوکیان و موزه پوشاک سلطنتی

افتتاحیه
۲۹ اردیبهشت ۱۴۰۱

بازدید برای عموم از ۳۰ اردیبهشت تا ۵ خرداد ماه از ساعت ۹ صبح تا ۶ عصر

@tehranprelacy
684 viewsedited  09:30
باز کردن / نظر دهید
2022-04-28 12:42:04
ՄԵՌԵԼՈՑԻ ԱՌԻԹՈՎ ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՅՈՑ ԶՈՅԳ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ

Երկուշաբթի ապիլի 18-ին, մեռելոցի օրը Սուրբ եւ Անմահ Պատարագ Մատուցւեց Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում նախագահութեամբ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի ու ձեռամբ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի, իսկ Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ Մատուռում նախագահութեամբ Գերշ. Տ.Մակար Ս. Եպս. Աշգարեանի եւ ձեռամբ Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն հայ ազգի բոլոր հին ու նոր ննջեցեալների, ինչպէս նաեւ արցախեան եռեակ պատերազմների նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Ամբողջական լուրն ընթերցել

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3717-2022042802

@tehranprelacy
161 views09:42
باز کردن / نظر دهید
2022-04-28 12:02:31
Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ Ս. ՊԱՏԱՐԱԳ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի թւականիս ապրիլի 17-ին, Ս. Սարգիս մայր եկեղեցում մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առիթով Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի մատուցեց Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ սպասարկութեամբ՝ Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ Տէր Սահակ քհնյ. Խոսրովեանի իսկ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Ամբողջական լուրն ընթերցել

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3716-2022042801

@tehranprelacy
171 views09:02
باز کردن / نظر دهید